Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է վաղվա հանդիպումների ժամանակացույցը, որը նախատեսվում է ացկացնել Վայոց ձորի մարզում:
«Սիրելի հայրենակիցներ մարտի 12-ի մեր հանդիպումների ժամանակացույցը հետեւյալն է.
11։00 Հանրահավաք Ջերմուկում («Գրանդ Ռեզորթ Ջերմուկ» հյուրանոցի հարակից հրապարակ)
12։30 Հանդիպում Զառիթափում:
14։30 Հանրահավաք Վայքում (համայնքապետարանին կից հրապարակ):
15։30 Հանդիպում Մալիշկայում:
16։30 Հանրահավաք Եղեգնաձորում՝ կինոյի շենքի դիմաց։
17։30 Հանրահավաք Արենիում, գյուղամիջում»,- գրել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը բոլորին սիրով հրավիրում է մասնակցելու։