տուն Տնտեսական Վարչապետը նախարարներին հանձնարարել է ամիսը մեկ այցելել մարզեր

Վարչապետը նախարարներին հանձնարարել է ամիսը մեկ այցելել մարզեր

211
0

հովիկ-525x420

Կառավարության նիստի ավարտին այսօր վարչապետը դիմել է ներկաներին. «Ես առաջարկում եմ իմ գործընկերներին, և այդ աշխատանքի համակարգումը հանձնարարում եմ փոխվարչապետին, որ նախարարները ամիսը մեկ անգամ, ըստ գրաֆիկի, այցելեն մարզեր: Շատ կարևոր և նույնիսկ պարտադիր է, որ յուրաքանչյուր նախարար գոնե ամիսը մեկ անգամ այցելի մեկ մարզ, ծանոթանա, ժողովրդի հետ հանդիպի, քննարկի, թե ինչ պրոբլեմներ ունի մեր ժողովուրդը: Շատ կարևոր է, որպեսզի կառավարությունը շփվի մեր հասարակության, ազգաբնակչության հետ»: