Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ներածական մասից հետո պատասխանեց պատագամավորների հարցերին:
Վարչապետը, պատասխանելով պատագամավոր Ուլիխանյանի հարցին, ասաց, որ մայիսի 23-ից հետո մարդկանց հետ շփվել է միայն դիմակով: Վարակվելու մասին իմանալուց հետո էլ ինքը եղել է դիմակով:
Վարչապետն ասաց, որ իր օրինակից պարզ է դառնում, որ դիմակ կրելը 90 տոկոսով նվազեցնում է վարակվելու ռիսկը:
Վարչապետը պարզաբանեց, որ իր վարակվելու հետևանքով վարակվել են միայն իր ընտանիքի անդամները:
Վարչապետը խոսեց նաև Արցախ կատարած այցելության մասին աղմկահարույց տեղեկությունների մասին: Վարչապետն ասաց, որ անգամ այդ շրջանում ինքը շփվել է դիմակով: Եվ, ըստ էության, դիմակը կանխում է վարակվելն ու տարածումը:
«Չգիտեմ, թե լուսանկարներից ինչպես է երևում, թե մարդիկ ինձնից ինչ հեռավորության վրա են կանգնած: Բայց եթե նույնիսկ ենթադրենք, որ Արցախում արդեն վարակված եմ եղել, ապա դրանից հետո անցել է 14 օր, և ոչ ոք չի վարակվել»,-ասաց վարչապետը:
Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ իր կողքին եղել են ԱԺ նախագահը ու էլի մի քանի պաշտոնյաներ, և փաստ է, որ վերջիններս չեն վարակվել:
Մանրամասները`տեսանյութում։
Հայկ Մագոյան