տուն Տնտեսական Վարչապետը հանձնարարեց Մաքսային միության պայմանավորվածությունները ներառել մաքսային վարչարարության ռազմավարություն

Վարչապետը հանձնարարեց Մաքսային միության պայմանավորվածությունները ներառել մաքսային վարչարարության ռազմավարություն

254
0

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային վարչարարության ռազմավարության 2013-2014թթ. ծրագրին: Օրենսդրական, ինստիտուցիոնալ, մարդկային ռեսուրսների կառավարման, իրավակիրարկման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և այլ ուղղություններով իրականացվող բարեփոխման ընթացքում ի հայտ են գալիս բազմաթիվ խնդիրներ և առաջադրանքներ, որոնց լուծման ուղիները և մեթոդներն արտացոլված են ռազմավարական փաստաթղթում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց Մաքսային միության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները ներառել ծրագրային այս փաստաթուղթ և առաջարկել է մեկ-երկու օրվա ընթացքում լրամշակել այն:

Կառավարությունը համաձայնություն տվեց նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման համաձայնագրի կնքման առաջարկությանը: Կենտրոնի իրականացնելիք խնդիրներից են՝ մասնակցությունը արտակարգ իրավիճակների կանխարգելման միջոցառումներին, հրատապ մարդասիրական օգնության տրամադրումը արտակարգ իրավիճակներից տուժած բնակչությանը, համատեղ նախագծերի և ծրագրերի իրականացումը, մասնագետների պատրաստումը և այլն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here