Հայաստանում առկա սոցիալական պրոբլեմը որակավորման, պրոֆեսիոնալիզմի, հմտությունների ու գիտելիքի պրոբլեմ է եւ այդ պրոբլեմը հնարավոր է լուծել միայն կրթության միջոցով: Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հրապարակել տեսանյութ։
«Սիրելի երեխաներ, սիրելի ծնողներ. ես համոզված եմ՝ Հայաստանում առկա սոցիալական պրոբլեմը որակավորման, պրոֆեսիոնալիզմի, հմտությունների ու գիտելիքի պրոբլեմ է եւ այդ պրոբլեմը հնարավոր է լուծել միայն կրթության միջոցով:
Եթե ոչ այսօրվա, գոնե վաղվա սոցիալական պրոբլեմը պարտավոր ենք լուծել այսօր՝ այդ թվում կրթության միջոցով: Բաց մի թողեք եւ ոչ մի դաս: Այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատություն»,- մասնավորապես գրել է վարչապետը