տուն Քաղաքական Վարչապետը կարող է ինձ ասել՝ միասին աշխատել չենք կարող, ես նույն պահին...

Վարչապետը կարող է ինձ ասել՝ միասին աշխատել չենք կարող, ես նույն պահին դուրս կգամ

473
0

Ցանկացած պահի վարչապետը կարող է ինձ հրավիրել, ասել, որ մենք միասին աշխատել չենք կարող, ես նույն պահին դուրս կգամ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ խոսելով իր հրաժարականի շուրջ հայտարարությունների մասին։

Մանուկյանի խոսքով՝ ինքը պատրաստ է հրաժարվել պաշտոնից՝ մոռանալով ժամկետների մասին։

«Բայց քանի որ նման հարց է առաջացել, ես կարող է ինքս նախաձեռնեմ, հանդիպեմ վարչապետին, միասին քննարկենք, թե մեր հետագա գործունեությունն իմաստ ունի, թե ոչ»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել էր ՀՀ վարչապետին՝ Վազգեն Մանուկյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից ազատելու համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here