տուն Լուրեր Վարչապետը խոսել է օֆշորային սկանդալի մասին

Վարչապետը խոսել է օֆշորային սկանդալի մասին

269
0

Tigran-Sargsyan.AJ032

Վարչապետ Տիգրան Սարգսյանին այսօրվա տարեվերջյան ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարց տվեց  օֆշորային սկանդալի վերաբերյալ, թե ինչ կարծիք ունի վարչապետը մամուլի այն հարապարակման մասին, ըստ որի՝ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի բարեկամ մի կին է վարչապետի անունով օֆշորում ձեռնարկություն գրանցել:

Վարչապետն իր պատասխան այդ հարցին` նշեց, որ ինքն ամենաշահագրգիռ մարդն է այս պատմության բացահայտման հարցում:

-Հույս ունեմ, որ հետաքննող լրագրողները հետամուտ կլինեն և հանրությանը կներակայացնեն իրենց բացահայտումները: Այդ կինը, որ իմ անունով գրանցել է ձեռնարկություն, նա մահացած մարդկանց անունով էլ է գրանցել: Այդ կինն այն մարդն է, ով օֆշորային սկանդալի հիմքում է: Ես սպասում եմ՝ ի՞նչ պատասխան կտա պարոն Օկանյանը, իր համա՞ր էլ է անասպսելի սա, թե՞ իր անձն է կապված այս պատմության հետ: Այս օֆշորային պատմությունը քաղաքական պատմություն է”,- եզրափակել է վարչապետը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here