Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում խոսել է «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի քանդման մասին:
«Նախատեսում է 15-20 մլն դոլարի ներդրում, ինչը բավականին շատ է: Այն սովետական մոդեռնիզմի ճարտարապետության շենք է, դրա համար մեր ճարտարապետները առաջարկում են նոր լուծումներ»,- ասաց նա, հավելելով, որ կա հետաքրքիր առաջարկ, մասնավորապես օդանավակայանի տարածքում մի այգի կառուցել, որտեղ ճարտարապետական այդպիսի լուծումով բոլոր կոթողները կարող են տեղավորվել:
Վարչապետի խոսքով՝ նման բան կա Բրյուսելում. «Միգուցե մենք մեր ճարտարապետների հետ կարող ենք գտնել այնպիսի լուծումներ, որ կարողանանք պահպանել ճարտարապետական ժառանգությունը»:
Վարչապետի խոսքով` կլոր շենքը ճարտարապետական օրիգինալ կառույց է, որը մեր հուշարձանների շարքում ներառված չէ, բայց ճարտարապետները դա համարում են արժեքավոր ժառանգություն: