Վարչապետը ոչ միայն տեղյակ է զինվորների մայրերի բարձրացրած խնդրին, այլև խոսել է մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին, մասնավորապես հիշատակել է այն հիմնադրամի մասին, որը զբաղվում է այդ հարցով։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
Այսինքն՝ վարչապետը չի՞ հանդիպի Մարգարիտա Խաչատրյանի հետ, Կարապետյանը նշեց, որ վարչապետը խիտ գրաֆիկ ունի, բայց չբացառեց, որ հնարավոր է հենց ինքը հանդիպի մահացած զինվորների մայրերի հետ, եթե այլ համապատասխան պաշտոնյա չլինի գործին ծանոթ։