տուն Քաղաքական Վարչապետը զորամաս է այցելել

Վարչապետը զորամաս է այցելել

409
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ N զորամաս:

Պատասխանատուները վարչապետին են ներկայացրել ՀՀ զինված ուժերը համալրած հակաօդային և հակահրթիռային պաշտպանության նորագույն տեխնիկական միջոցները:

Վարչապետը կարևորել է ԶՈՒ նորագույն տեխնիկական միջոցներով համալրելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները և ընդգծել, որ դրանք կրելու են հետևողական և շարունակական բնույթ: