Վար չապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսում խոսեց հիպոթեքով ձեռք բերվող բնակարան գնողներին աջակցելու մասին: Նա դա ներկայացրեց որպես հարյուրերորդ փաստ: Վարչապետը ներկայացրեց մանրամասները, որի մասին կառավարության նախորդ նիստում խոսել էին:
Հիշեցնենք՝ ընտանիքների աջակցության երեք ծրագիր կա: Մարզային բնակավայրերում միանվագ բնակարանային աջակցություն բնակարան ձեռք բերելու համար: Միանվագ աջակցությունը տրվում է մարզերում ապրողներին՝ հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար: Միանվագ աջակցությունն ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը: Երկրորդ աջակցությունը կանխավճարի ապահովագրությունն է երիտասարդ ընտանիքներին, եւ երրորդ ծրագիրը, երեխայի ծննդով պայմանավորված, աջակցել հիպոթեքային վարկի մարմանը: Պետական բյուջեից նախատեսվել է 526 մլն 760.000 դրամ: