տուն Լուրեր Բլոգ Վարչական շրջանի ղեկավարը` վերելակի ընկնելու վերաբերյալ

Վարչական շրջանի ղեկավարը` վերելակի ընկնելու վերաբերյալ

273
0

Verelak4-e1351518735866

«Այսօր Ռուբինյանց փողոցի թ. 24 հասցեի բազմաբնակարան շենքի վերելակի աշխատանքի խափանման առնչությամբ տարբեր լրատվամիջոցներով տարածված իրականությանը չհամապատասխանող, անհիմն տեղեկատվության առնչությամբ հարկ եմ համարում հայտնել, որ իրականում տեղի է ունեցել հետևյալը. բնակիչների անփութության հետևանքով՝ վերելակի ճոպանի վրա անպետք լաթ է հայտնվել, ինչի արդյունքում վերելակը կանգ է առել շենքի չորրորդ հարկում: Տարածված տեղեկատվությունն այն մասին, թե վերելակը հորն է ընկել, բնակիչը տեղափոխվել է հիվանդանոց և այլն, բացարձակ ապատեղեկատվություն է և որևէ աղերս չունի իրականության հետ: Վերելակում մնացած բնակիչն անվտանգ, առանց որևէ վնասվածքի դուրս է եկել վերելակի խցիկից, իսկ միջադեպից արդեն 5 րոպե անց վերելակը շարունակել է աշխատել:
Առիթից օգտվելով ցանկանում եմ հորդորել լրատվամիջոցներին տեղեկատվություն տարածելուց առաջ, առավել ևս երբ այն վերաբերում է մարդկանց կյանքին, առողջությանն ու նրանց անվտանգությանը, նախ համակողմանի ստուգել այդ տեղեկատվության համապատասխանությունն իրականությանը, ապա նոր միայն հիշատակել այդ մասին»:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ֆեյսբուքյան էջից.

Հիշեցնենք նաև, որ AraratNews-ի լրագրողը կապ էր հաստատել Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանի հետ, ով հեռախոսազրույցում նշել էր, որ իրենք հանձնախումբ են ուղարկել Զեյթունի Ռուբինյանց փողոցի բարձրահարկ շենքերից մեկում վերելակի վայր ընկնելու դեպքի հետ կապված` ուսումնասիրման աշխատանքներ կատարելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here