տուն Արցախ Վարուժան Ոսկանյանը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին

Վարուժան Ոսկանյանը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին

291
0

Ռումինիայի Խորհրդարանի Ռումինիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Ռումինիայում ՀՀ դեսպանությունից։

Շնորհավորելով նախագահ Հարությունյանին իր, Ռումինիայի Խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանի և պատգամավոր Լուչիան Էդուարդ Սիﬕոնի անունից՝ Վարուժան Ոսկանյանը, մասնավորապես, նշել է, որ առաջիկա տարիներին Արցախի, Հայաստանի և համայն հայության կարևորագույն նպատակներից պետք է լինեն Արցախի անվտանգության ամրապնդումը, տնտեսական զարգացումը, ժողովրդավարական արժեքների տարածումն, ինչպես նաև Արցախի միջազգային ճանաչումը: