Գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը եւ Տաթեւ Աբրահամյանը Սենթ Լուիսում ավարտված ԱՄՆ-ի առաջնություններում նվաճեցին արծաթե մեդալներ:
Լրացուցիչ հանդիպումների ժամանակ Հակոբյանը նախ մահվան պարտիայում հաղթեց Ալեքսանդր Լենդերմանին եւ իրավունք ստացավ չեմպիոնի կոչումը վիճարկել Գատա Կամսկու հետ մրցախաղում: Այստեղ Կամսկին առավելության հասավ 1,5:0,5 հաշվով:
Աբրահամյանը մահվան պարտիայում սեւերով ոչ-ոքի խաղաց Աննա Զատոնսկիխի հետ եւ իրավունք ստացավ եզրափակիչ մրցախաղում հանդիպել Իրինա Կրաշի հետ: Կրաշն առավելության հասավ 1,5:0,5 հաշվով: Այս մասին հաղորդում է Armchess.am-ը: