«Չնայած վերջին 2 տուրերում տարած հաղթանակների, այդուհանդերձ, Վարշավայում ընթացող շախմատի Երվրոպայի առաջնությունում մեր տղամարդկանց հավաքականի մեկնարկը դժվար է հաջող համարել. հարցը կայանում է նրանում, որ դեռևս առաջին տուրում Բուլղարիայի հետ խաղում մեր հավաքականն ունեցել է հստակ ֆավորիտի կարգավիճակ: Բոլոր խաղատախտակների վրա հանդես եկող մեր հավաքականի մրցակիցների Ֆիդեի գործակիցն էականորեն ցածր էր մեր տղաների գործակցից, մասնավորապես Տիգրան Պետրոսյանի մրցակից Առնաուդովի գործակիցը կազմում է 2448, մինչդեռ Պետրոսյանինը 2660 է, նույն պատկերն է նաև երկրորդ տուրում՝ Մոնտենեգրոյի հետ խաղում, որտեղ մեր թիմին հաղթանակ պարգևեց առաջատար Արոնյանը, ընդ որում հաղթելով ընդամենը 2545 Ֆիդեի գործակից ունեցող Ջուկիչի նկատմամբ, իսկ մեր մյուս տղաները չկարողացան հաղթել իրենցից էականորեն ցածր գործակից ունեցող մրցակիցներին՝
Մովսիսյան՝2700-Բլագոյեվիչ՝ 2524
Սարգսյան՝ 2676-Դրաչկո՝ 2451
Պետրոսյան՝2660 -Կոսիչ՝ 2488
Երեկ կայացած պարտիաներում կրկին անակնկալ կերպով չհաղթեցին՝ ավարտելով ոչ-ոքի՝
Արոնյան՝2801-Ռագեռ՝ 2668
Մովսիսյան՝2700-Շենգերիա՝ 2556
Պետրոսյան՝ 2660-Շրեյլեր՝ 2460
Եվ միայն Գաբրիել Սարգսյանը, այն էլ մրցակցի կոպիտ վրիպակից հետո, հաղթանակ տարավ ընդամենը 2408 գործակից ունեցող Կռեյսլի նկատմամբ:
Ինչևէ, առաջին 3 տուրերից հետո մեր տղաները 3-7-րդ հորիզոնականներն են կիսում Վրաստանի, Հունաստանի, Հուգարիայի և Ադրբեջանի հավաքականների հետ: Իսկ այսօր մեր մրցակիցը ոչ այնքան հաջող մեկնարկած, սակայն բավականին ուժեղ կազմ ունեցող Ուկրանիայի հավաքականն է: Չնայած ես չէ, որ պետք է խորհուրդ տամ, սակայն կարծում եմ՝ կարելի է այսօր փոխարինել ոչ այնքան վստահ հանդես եկող Մովսիսյանին կամ Պետրոսյանին՝ հնարավորություն տալով նաև Վլադիմիր Հակոբյանին:
Հաջողություն մաղթենք մեր տղաներին և սպասենք ավելի վստահ հաղթանակների:
Մեր զորեղ հավաքականն ամենակարող է, և մենք էլ սպասում ենք առավելագույն արդյունքների»:
Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան էջից