ՊԵԿ-ի ամենօրյա մշտադիտարկումները ցույց են տվել այն ոլորտները, որոնք ամենաշատն են տուժել կորոնավիրուսից: Առանձնացվել է 5 ոլորտ՝ հյուրանոցներ, տուրիստական գործակալություններ, հանրային սննդի հետ կապ ունեցողներ՝ ռեստորաններ, սրճարաններ, վարսավիրանոցներ եւ այլ մանրածախ խանութներ՝ հագուստ, կոշիկ, շինանյութ: Շահառուները 100.000 են:
Նշված ոլորտներում վարձու աշխատողների համար հունվար-փետրվար ամիսներին իրենց հաշվարկված աշխատավարձի կեսի չափով աջակցություն կլինի, բայց ոչ պակաս, քան 68.000 դրամը, եւ ոչ ավելի, քան 136.000 դրամը: Եթե վերջին երկու ամիսների գումարը պակաս կլինի 68. 000 դրամից, այսինքն՝ կես դրույքով աշխատող կլինեն, ապա կստանան վերջին երկու ամիսների միջին աշխատավարձի չափով գումար։
Կառավարությունը կաջակցի նաև անհատ ձեռնարկատերերին: Այս տարվա 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով գումար կտրվի անհատ ձեռնարկատերերին:
Կառավարության հաջորդ նիստում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը մանրամասն կներկայացնի. կլինի օնլայն կայք, որտեղ էլ կներկայացվեն ստանալու ձևերը: Դիմող քաղաքացին պետք է համաձայնություն տա, որ իր տվյալները հրապարակվեն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կայքէջում:
Կառավարությունը միաձայն կողմ քվեարկեց: