տուն Քաղաքական Հայաստան Վարկ ստանալու համար անհրաժեշտ է ապահովել 65-70 % գրավ. Մհեր Գրիգորյան

Վարկ ստանալու համար անհրաժեշտ է ապահովել 65-70 % գրավ. Մհեր Գրիգորյան

308
0

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծեց.

«Եթե որևէ տնտեսվարող ուզում է ստանալ 100 միավոր վարկ, բայց ունի 50 միավոր գրավ, ինքը կարող է ստանալ 100 միավոր վարկ՝ 50-ը պետության կողմից որպես աջակցություն»:

Այսպես փոխվարչապետը լրացրեց վարչապետ Փաշինյանին, որն իր հերթին նշեց, որ այն դեպքերում, երբ հնարավոր է, որ տնտեսվարողը գրավի խնդիր ունենա, կառավարությունը հնարավոր է՝ աջակցի նրան:

«Օրինակ՝ գյուղատնտեսությունում, կառավարությունը վարկառուի ռիսկից 35 %-ը կվերցնի իր վրա: Դա նշանակում է, որ վարկառուին վարկ ստանալու համար անհրաժեշտ է ապահովել 65-70 % գրավ, այլ ոչ թե 115-120»,- ասաց փոխվարչապետը: