Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանն ասել է, որ «Վարկս Էյ Էմ» ընկերության կողմից վարկերի տրամադրման գործընթացն Արցախում կասեցված է: Այդ մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը:
Ընկերության գործունեությունը դադարեցվել է դեռևս համակարգի գործունեությունն սկսվելուց մեկ ամիս անց:
Նախարարը նշել է, որ քաղաքացիներից ստանալով ահազանգեր, այդ հարցն իրենք քննարկել են համապատասխան մարմինների հետ և վարկերի տրամադրման գործընթացը կասեցրել:
Նրա խոսքով՝ ներկայումս Ստեփանկերտում գործող «Վարկս Էյ Էմ» ընկերության գրասենյակում իրականցվում է միայն նախկինում տրամադրած վարկերի հավաքագրման աշխատանքներ:
Նշվում է, որ որոշ ժամանակ Արցախի բնակիչները, վարկեր էին ստանում նաև Գորիսում գործող «Վարկս Էյ Էմ» ընկերության գրասենյակից: