տուն Հասարակություն Վարկային գործընթացի վերաբերյալ խնդիրները՝ մաթեմատիկայի դասագրքերում. առաջարկ

Վարկային գործընթացի վերաբերյալ խնդիրները՝ մաթեմատիկայի դասագրքերում. առաջարկ

316
0

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 29-ին, խորհրդարանական լսումներ է կազմակերպել «Վարկային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով:

Հանդիպման ընթացքում հետաքրքիր առաջարկությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը: ԼՀ խմբակցության պատգամավորը մասնավորապես առաջարկել է մաթեմատիկայի դպրոցական դասագրքերում ներառել վարկ վերցնելու վերաբերյալ խնդիրներ:

Որպես հիմնավորում, Թանդիլյանը նշել է, որ ֆինանսական գրագիտությամբ իրազեկված վարկառուների թիվը քիչ է, ինչն էլ հաճախ հանգեցնում է անցանկալի հետևանքների: «Այսօր երկրում գրեթե չկա մեկը, որը չունի վարկ, բայց բազմաթիվ են մարդիկ, որոնք չգիտեն, թե ինչպես է գոյանում այդ տոկոսը, ինչի համար են իրենք վճարում դա»,- ընդգծել է ԼՀԿ ներկայացուցիչը: