Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է

    164
    0

    ՀՀ տարածքում դեկտեմբերի 4-ի ժամը 19:20-ի դրությամբ  կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

    Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է:Реклама 07

    Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ բաց:

    Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է:

    Կոտայքի մարզի Աբովյան և Չարենցավան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում առկա են տողումներ ձյան տեսքով:

    Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

    Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

    Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն այլընտրանքային ավտոճանապարհը։