տուն Հասարակություն Վարդենյաց լեռնանցքը փակ է, Սոթք-Քարվաճառը՝ դժվարանցանելի

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Սոթք-Քարվաճառը՝ դժվարանցանելի

133
0

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում: Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: