տուն Հասարակություն Առողջապահություն Վարդենիս մուտք գործելու սահմանափակումները կպահպանվեն

Վարդենիս մուտք գործելու սահմանափակումները կպահպանվեն

227
0

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Երեկ ուշ երեկոյան պարետատան եւ առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ քննարկման արդյունքում որոշվեց Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգել եւս մի քանի օրով»:

Գեղարքունիքի մարզպետ նշել է, որ այն կպահպանվի մինչեւ 2020 թվականի մայիսի 6-ը՝ ժամը 23:59-ը։