The Huffington Post պարբերականը կազմել է աշխարհի 8 լավագույն ջրային տոների ցուցակը, որում տեղ է գտել նաև Հայաստանում ամռանը նշվող Վարդավառը: Այդ տոնի վերաբերյալ պարբերականը մասնավորապես գրել է. «Վարդավառը Հայաստանում նշվող ջրային փառատոն է, որն ունի քրիստոնեական և հեթանոսական արմատներ: Համաձայն ավանդույթի՝ Աստղիկ աստվածուհին սեր և վարդի ջուր է սփռում ամբողջ երկրով, իսկ այդ ժամանակ Վահագն աստվածը պաշտպանում է մարդկանց: Մյուս ջրային փառատոնների նման, Վարդավառի ժամանակ, հայերը ջրերով լի տարաներով նույնպես դուրս են գալիս փողոցներ»:
Մյուս տոների շարքում նշվում են Նյու Յորքի ջրային մենամարտերը, Չոլ չնամ թմեյը (Կամբոջիա), «Ջրի և ապխտած մասի» փառատոնը, որը նվիրված է Հովհաննես Մկրտչին, չինական Դաի ջրի փառատոնը, Բիրմայի Թինգյանը, Սիեթլի ջարապարկերի մենամարտերը, Սոնգկրանը` Թաիլանդում: