Հոկտեմբերի 11-ին, ժամը 03:37-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Վարդաշեն գյուղի Վիկտոր Հանբարձումյան փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:33-ին, մարվել՝ 06:35-ին:
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այրվել են թիվ 7 տան տանիքը (մոտ 170 քմ), հարակից ավտոտնակի տանիքում կուտակած 100 հակ անասնակեր, թիվ 9 տան տանիքը (մոտ 100 քմ) և թիվ 11 տան տանիքը (մոտ 3 քմ):