տուն Քաղաքական Վարդան Սեդրակյանին դատապարտեցին 14 տարվա ազատազրկման

Վարդան Սեդրակյանին դատապարտեցին 14 տարվա ազատազրկման

205
0

20130416142914_17763

Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին դատապարտեց 14 տարվա ազատազրկման` «Ազգային ինքնորոշում կուսակցության» առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ պատվիրելու համար։

Իսկ հանցագործությունը կատարելու մեջ մեղադրվողներ Խաչատուր Պողոսյանին և Սամվել Հարությունյանին դատարանը դատապարտեց համապատասխանաբար 14 և 12 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, որ մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը իր մեղադրական ճառում առաջարկել էր Վարդան Սեդրակյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման։
Նշենք, որ այս գործով մեղադրվող Վարդան Սեդրակյանը կալանավորվել է մարտի 5-ին` «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի առնչությամբ (ՀՀ Քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով՝ նախատեսված հանցագործություն կատարելը) և մեղադրվում է մահափորձ պատվիրելու մեջ։

Աղբյուր` http://www.tert.am/am/news/2013/09/23/vardan-sedrakyan1/

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here