տուն Լուրեր Վարդան Պետրոսյանի փաստաբանը անհարկի միջնորդություններ է ներկայացնում. Ռուբեն Բալոյան

Վարդան Պետրոսյանի փաստաբանը անհարկի միջնորդություններ է ներկայացնում. Ռուբեն Բալոյան

236
0

SM_vardan-petrosya

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործով մեղադրող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ այս գործով դատավարությունը կտևի ոչ պակաս, քան մեկ տարի:

«Ի սկզբանե կողմը հրապարակել է փաստաթղթեր, որը, ըստ էության, հակասում է, օրենքին: Ինչ-որ տեղեկություններ հրապարակեցին՝ դատաքննությունը չսկսված: Իրենց կողմից բազմաթիվ անգամ հրապարակվել է դատաքննության տվյալները:

Վարդան Պետրոսյանը ակնհայտ խոչընդոտում էր նախաքննությանը, և հիմա էլ դատաքննությանն է խոչընդոտում: Հիմքերը բավարար են եղել, որպեսզի ձերբակալվի Վարդան Պետրոսյանը: Հիմնավոր կասկած է եղել, որ կլքի Հայաստանի Հանրապետությունը»,- ասում է նա:

«Գիտեք, ինձ դուր չի գալիս այդ դատավարությունը, որովհետև անհարկի ինչ-որ ժամանակավրեպ միջնորդություններ են ներկայացնում: Ակնհայտ միտում է նկատվում դատաքննությունը ձգձգելու»,- նշում է փաստաբանը:

Փաստաբանի համոզմամբ՝ դատաքննությունը տևելու է ոչ պակաս, քան մի տարի:

«Նիկոլայ Բաղդասարյանը նախնական փուլում ցուցմունքներ է հրապարակում, ինչի իրավունքը չունի: Փաստաթղթեր է հրապարակում հեռուստատեսությամբ: Մի հատ էլ դատավորից են բողոքում: Եվ ֆրանսիացի փաստաբանը, և Նիկոլայ Բաղդասարյանը խախտում են օրենքը, այնինչ, բոլորս պարտավոր ենք առաջնորդվել ՀՀ Քրեական օրենսգրքով: Ֆրանսիացի փաստաբանին ոչ ոք իրավունք չի վերապահում դեռևս չհետազոտված ապացույցներին գնահատական տա, որոշի՝ ով է մեղավոր, և հայտարարություններ անի, որ Նիկոլայ Բաղդասարյանը ապացուցել է, որ Վարդան Պետրոսյանն անմեղ է: Ստեղ ես դատաքննություն չեմ տեսնում: Դեռ նստել ենք միջնորդություններով ու հայտարարություններով ենք զբաղված: Ո՞ւմ է ձեռնտու դատաքննությունը ձգելը»,- ասում է Ռուբեն Բալոյանը: