տուն Լուրեր Վարդան Պետրոսյանի վթարի 3D տարբերակը՝ շուտով

Վարդան Պետրոսյանի վթարի 3D տարբերակը՝ շուտով

118
0

 

123

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը«Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ պատրաստվում է հանրությանը ներկայացնել հոկտեմբերի 20-ի երեկոյան Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մասին ողջ իրականությունը:

Այդ նպատակով մասնագետներն այս պահին արդեն իսկ աշխատում են վթարի 3D մոդելավորված տարբերակի վերարտադրության վրա, որը պատրաստ լինելուն պես՝ կներկայացվի հանրությանը: «Դիմել ենք՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունից ստանալու եզրակացությունը, որովհետև մեր փորձագիտական կենտրոնից ստացած եզրակացությունը մասամբ է համապատասխանում իրականությանը: Քննիչները ճիշտ հարցադրումներ չեն արել, որպեսզի փորձագետները ավարտեն իրենց եզրակացությունը: Փորձում եմ կապվել եվրոպացի փորձագետների հետ, որպեսզի իրենք ևս մասնակցեն փորձաքննությանը, որպեսզի ունենանք մասնագիտական կարծիք, թե ինչպես է իրականում տեղի ունեցել վթարը, որովհետև հետքերը և մեքենայի վրա եղած վնասվածքները լիարժեք հնարավորություն են տալիս 90-100 տոկոսով պարզել, թե ինչպես է վթարը տեղի ունեցել»,- հայտնել է վթարի ենթարկված դերասանի փաստաբանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here