տուն Լուրեր Վարդան Պետրոսյանի կալանքը երկարացնելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարդան Պետրոսյանի կալանքը երկարացնելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան

173
0

DSC_0081

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ դերասան Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու համար: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Միջնորդությունը ներկայացնելուց հետո նշանակվում է արդեն դատական նիստ: Մենք արդեն բողոք ենք ներակայացրել նախկինում ձերբակալման որոշման  դեմˋ գտնելով որ այն անօրինական է, որովհետեւ  քննիչի  կողմից չի ներկայացվել  օրենքով  նախատեսված որեւէ փաստ: Այդ առթիվ գործ է  նախապատրաստվում հատուկ քննչական ծառայությունում»,- ասում է Բաղդասարյանը:

Փաստաբանը նշում է, որ Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանք ընտրելիս պարտադիր է 2 տարի միաժամանակյա առկայությունˋ հիմնավոր կասկածի եւ քրեական դատավարության օրենսգրքի 135 հդվածով նախատեսված հիմքերի առկայություն:

«Միայն այն, որ քննիչի կողմից թվարկվել է, որ Վարդան Պետրոսյանը կարող է կատարել օրենքով արգելված արարք, այսինքն նոր հանցագործություն, եւ կարող է  խոչընդոտել գործի քննությանը՝ ապօրինի գործողություններ կատարելով մասնակիցների վրա, բավարար չէ: Սրա մասին նշել էր նաեւ Վճռաբեկ դատարանը իր նախադեպային որոշումում, որ քննիչը պետք է ներկայացնի նաեւ հիմնավորումներ, որ առկա են օրենքով նախատեսված հիմքերը»,-ասում է Բաղդասարյանը:

Նա որակում է սա ծիծաղելի փաստարկ այս գործի համար եւ նշում, որ չի կարող լինել որեւէ հիմնավորում, որ Վարդան Պետրոսյանը, ազատության մեջ գտնվելով,  նոր  հանցագործություն կկատարի:

«Ցավում եմ մեր դատական համակարգի համար, որ  այս մակարդակի վրա է գտնվում մեր թե´ քննչական, թե´ դատական համակարգը: Չի կարող այդ կասկածը լինել, նա  նախկինում քրեական պատասխանատվության չի ենթարկվել նման գործով եւ սա անզգույյշ հանցագործություն է, հետեւաբար, քննիչը առանց մտածելու  է գրել այդ հիմքերը: Քննիչի կողմից կայացրած այդ որոշումը ապօրինի է»,-հավելում է Բաղդասարյանը:

Փաստաբանը նշեց նաեւ, որ իրենց դիմել են միջազգային ատյաններ՝ «ապօրինությունների» համար, որին ժամանակ է պետք, որ իրենք արձագանքեն,: Դիմել են նաեւ մարդու իրավունքների հանձնակատարին եւ մարդու իրավունքների պաշտպանին, ով արդեն արձագանքել է եւ դիմել հատուկ քննչական ծաառայություն, որպեսզի քրեական նյութեր նախապատրաստվի քննիչի «ապօրինությունների» դեմ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ավտոճանապարհին տեղի էր ունեցել Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթար, որի հետեւանքով զոհվել էին երկու անչափահաս երեխաներ:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով հարուցվել էր քրեական գործ:

Լիլիթ Առաքելյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here