տուն Լուրեր Վարդան Պետրոսյանի գործում կներգրավվեն նաեւ ֆրանսիացի փաստաբաններ

Վարդան Պետրոսյանի գործում կներգրավվեն նաեւ ֆրանսիացի փաստաբաններ

78
0

DSC_008111

Դերասան Վարդան Պետրոսյանի գործում կներգրավվեն նաեւ Ֆրանսիայից ժամանած փաստաբաններ:

Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Ազգականները փոխանցել են, որ դրսից փաստաբաններ են ներգրավել: 2 հոգի՝ Ֆրանսիայից: Նրանք մարտի 25-ին կլինեն Երեւանում»,-ասաց Բաղդասարյանը:

Մարտի 12-ին լինելու է Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստը: Ինչպես նշեց Նիկոլ Բաղդասարյանը, Վարդան Պետրոսյանի եւ տուժած ընտանիքի անդամների հետ հաշտեցման գործընթացը դեռ շարունակվում է:

Հիշեցնենք, որ 2013-ի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ավտոճանապարհին տեղի էր ունեցել Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթար, ինչի հետեւանքով զոհվել էին երկու անչափահաս երեխաներ:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով հարուցվել էր քրեական գործ: