տուն Լուրեր Բլոգ Վարդան Պետրոսյանի գործով նախաքննության մարմնի և դատարանի կողմից իրավական որ նորմերն են...

Վարդան Պետրոսյանի գործով նախաքննության մարմնի և դատարանի կողմից իրավական որ նորմերն են խախտվել

276
0

vardan-

Ես որոշել էի չանդրադառնալ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի քրեական գործի լուսաբանմանը, քանի որ նշված ավտովթարի հետևանքով մահացել է 2 երիտասարդ, որի համար ես ցավում եմ և ցավակցում եմ երիտասարդների հարազատներին: Սակայն նախաքննության մարմնի և դատարանի կողմից տեղի ունեցել Հայաստանի կողմից վավերացված կոնվենցիաների, Եվրոպայի մարդու իրավունքների միջազգային դատարանի մի շարք նախադեպային վճիռների և Հայաստանում գործող օրենքների կիրառման բացարձակ և անհիմն խախտում: Կալանավորվել է քաղաքացի, որին ՀՀ կառավարության 2006 թվականի մայիuի 26-ի թիվ 825-Ն որոշման համաձայն իրավունք չունեին կալանավորելու: ՀՀ Քրեական դատ. օր.-ի 17-րդ հոդվածը սահմանում է, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել uույն oրենuգրքով նախատեuված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման համար, պարզել ինչպեu կաuկածյալի և մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, այնպեu էլ նրանց արդարացնող, ինչպեu նաև նրանց պատաuխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Ինչպես երևում է վերը նշված հոդվածների բովանդակությունից՝ օրենսդիրը քրեական հետապնդում իրականացնող մարմիններին պարտավորեցնում է գործել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված նորմերով, սակայն սույն քրեական գործով նշված մարմինները օրենքով չեն գործել, ինչը հիմնավորվում է ստորև ներկայացվող փաստարկներով: Վարդան Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, այն դեպքում, որ ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԱՎԴ /0022/06/08 և թիվ ՎԲ-132/07 քրեական գործերով պարտադրում է դատարաններին, հետևաբար նախաքննության մարմիններին խափանման միջոցները հարուցելու ժամանակ չբավարարվեն ՀՀ Քր. դատ. օր-ի 135.հոդվածի թվարկված հիմքերի մեխանիկական շարադրանքով, այլ պետք է բերեն այդ հիմքերը հիմնավորող քրեական գործի նյութերից բխող ապացույցներ: Կլութն ընդդեմ Բելգիայի գործով Եվրոպական դատարանը արդարադատության իրականացմանը խոչընդոտող հանգամանքներին անդրադառնալով որոշել է, որ հաշվի են առնվում այնպիսի գործոններ, ինչպիսիք են` վկայի վրա ազդելը, մյուս կասկածյալներին նախազգուշացնելը, ապացույցներ վերացնելը, սակայն ռիսկը պետք է լինի որոշակի և ապացույցների վրա հիմնված:

Ելութն ընդդեմ Բելգիայի, գանգատ թիվ 12718/87, Շարք Ա, թիվ 225, 12.12.91. (1992) 148EXPP 717/: Եվրոպական դատարանը մի շարք գործերով (Իլիջկովն ընդդեմ Բուլղարիայի, ՄԻԵԴ, գանգատ թիվ 33977/96. 26.7.01, W–ն ընդդեմ Շվեցարիայի, ՄԻԵԴ, գանգատ թիվ 14379/88, 26.1.93, Շարք Ա, թիվ 254-Ա. Մյուլլերն ընդդեմ Ֆրանսիայի, գանգատ թիվ 21802/93, 17/3/97) գտել է. «Դիմողին չազատելու մասին որոշումներում չի երևում, որ առկա էր փախուստի դիմելու իրական վտանգ: Չնայած նման վտանգ կարող է գոյություն ունենալ այն դեպքերում, երբ նախատեսվող պատիժը նախատեսում է երկարատև բանտարկություն, սակայն Դատարանը նշում է, որ փախուստի դիմելու վտանգը չի կարող գնահատվել միայն նախատեսվող պատժի խստության հիման վրա»: Նախաքննության մարմինը և դատարանը պարտավոր էին ՀՀ «ԴԱՏԱԿԱՆ OՐԵՆUԳՐՔԻ» 15.հոդվածի 4.կետի համաձայն կիրառել ՄԻԵԴ-ի նախադեպային վճիռները, սակայն տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտում: Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի թիվ 13/2006 հանձնարարականի (ընդունվել է նախարարների կոմիտեի 2006թ. սեպտեմբերի 27-ի նախարարներ ներկայացուցիչների` 974-րդ ժողովում) 2-րդ գլխի 7 կետի «Գ» ենթակետի համաձայն, խափանման միջոց կալանք պետք է կիրառվի այն դեպքում, երբ ոչ մի հնարավորություն չկա կիրառելու այլընտրանքային միջոցներ: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մաին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնամխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով սահմանվել Է, որ խափանման միջոց կալանքը կիրառելու կանխավարկածը միշտ պետք Է գործի ի հօգուտ ազատ արձակման: ՀՀ քրեական դատ. օր.-ի 11-րդ հոդվածի համաձայն, յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք:

Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ, այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով: Կոտայքի մարզի դատարանը, Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում ընդունելուց առաջ, եթե ղեկավարվեր Հայաստանի կողմից վավերացված կոնվենցիաներով, Եվրոպայի մարդու իրավունքների միջազգային դատարանի մի շարք նախադեպային վճիռներով և Հայաստանում գործող օրենքներով, ապա իրավունք չէր ունենա երկամսյա կալանքի միջնորդությունը բավարարելու:

Գտնում եմ, որ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիuի 26-ի թիվ 825-Ն որոշման համաձայն իրավունք չունեին կալանավորելու Վարդան Պետրոսյանին, քանի որ իր մոտ առկա էր պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություններ: Եթե Կոտայքի մարզի դատարանը ընդամենը ղեկավարվեր նշված որոշման դրույթով, ապա առնվազն կալանավորման փոխարեն կարող էր նշանակել դատբժշկական միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննություն, այլ ոչ թե օրենքը շրջանցելով խտրականություն կիրառեր: Ըuտ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի` վերաբերմունքի տարբերությունը խտրականություն է, եթե առկա չէ oբյեկտիվ և պատճառաբանված արդարացում: Ցավում եմ, որ Հայաստանում որոշ անձանց համար չի կիրառվում Հայաստանի կողմից վավերացված կոնվենցիաները, Եվրոպայի մարդու իրավունքների միջազգային դատարանի նախադեպային վճիռները և Հայաստանում գործող օրենքները»:

Փաստաբան Ռուբեն Այվազյանի ֆեյսբուքյան էջից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here