Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստի օրը դեռեւս հայտնի չէ: Այս մասին Araratnews.am-ի հետ զրուցյում ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
«Ներկա պահին վարույթի գործը մակագրվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանին: Նա որոշում է կայացնելու վարույթ ընդունելու մասին, այնուհետեւ կողմերին այդ մասին ծանուցում է ուղարկելու, իրենց իրավուքներն ու պարտականությունները իրազեկելու, թե ինչ ժամկետում իրենք կարող են միջնորդություն ներկայացնել: Այնուհետեւ, եթե միջնորդություն ներկայացվեց նախապատրաստական փուլում, այն քննության առարկա է դառնալու Վաղինակ Մկրտչյանի կողմից: Որոշում է կայացվելու, եւ եթե դատաքննություն նշանակվի, կերեւա, որ օրն է դատական նիստը լինելու»,-ասում է Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ 2013-ի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ավտոճանապարհին տեղի էր ունեցել Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթար, ինչի հետեւանքով զոհվել էին երկու անչափահաս երեխաներ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով հարուցվել էր քրեական գործ: