տուն Լուրեր Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստերն այսուհետ կանցկացվեն դռնփակ

Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստերն այսուհետ կանցկացվեն դռնփակ

190
0

DSC_0081

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօր որոշում է կայացրել Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործի քննության ողջ ընթացքն անցկացնել դռնփակ դատական նիստում: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասում է Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Դատարանը որոշում է կայացրել, որ գործը առընչվում է պետական եւ ծառայողական գաղտնիք ունենալու հետ: Պետք չի իրավաբանի գիտելիք ունենալ հասկանալու համար, որ ավտովթարի գործը չի կարող պետական կամ ծառայողական գաղտնիք ունենալ: Վարդան Պետրոսյանի գործը ոչ մի պետական կամ ծառայողական գաղտնիք չունի: Ավտովթարների գործերը դռնփակ ոչ մի դեպքում չեն կարող համարվել»,-ասում է Բաղդասարյանը:

Նա հավելում է որ դատական նիստը կարող է դռնփակ լինել, եթե անչափահաս երեխաների, պատվի, արժանապատվության, սեռական կյանքի,  բռնությունների վերաբերյալ գործեր լինեն: Մնացած դեպքերում արդարադատությունը պետք է լինի դռնբաց:

«Ես ինքնաբացարկի միջնորդություն կարող եմ ներկայացնել միայն դատավորին այս առընչությամբ, բայց այսօր դատախազը չեկավ դատի եւ դատակaն նիստը հետաձգվեց»,-հավելում է Բաղդասարյանը:

Լիլիթ Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here