տուն Լուրեր Վարդան Պետրոսյանը ցուցմունք է տվել

Վարդան Պետրոսյանը ցուցմունք է տվել

183
0

1

 

 

Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ այսօր Վարդան Պետրոսյանը ցուցմունք է տվել եւ գրել է, որ հրաժարվում է մասնակցել քննիչ Հայկ Հակոբյանի մասնակցությամբ քննչական գործողություններին: «Ցուցմունքը վերաբերել է նրան, որ նախաքննության ժամանակ քննիչը վիրավորական արտահայտություն է թուլ տվել Վարդան Պետրոսյանի հասցեին: Դերասանը հայտարարել է, որ իր արժանապատվությունը վիրավորող քննիչի մասնակցությամբ որևէ քննչական գործողությունների չի մասնակցի: Դերասանը նաեւ նշել է, որ ինքը ներողություն չի խնդրել քննիչից, ինչի մասին խոսվում է որոշ լրատվամիջոցներով»,- նշել է Նիկոլայ Բաղդասարյանը:

 

Փաստաբանը մեր թղթակցին տեղեկացրել է, որ  քննիչին բացարկ հայտնելու երկրորդ դիմումն է ներկայացրել դատախազին, որպեսզի հիշյալ քննիչին վարույթից հեռացնեն: Arartnews.am-ի թղթակցի այն հարցին, թե երկրորդ անգամ բացարկի դիմում ներկայացելով որքանով եք համոզված, որ այդ քննիչին կհեռացնեն վարույթից, փաստաբանը պատասխանել է. «Ես պարտավոր եմ դա անել, այնքան բացարկ պետք է հայտնենք, որ նրան վարույթից հեռացնեն»:

 

Նշենք, որ այս պահին Վարդան Պետրոսյանը դեռևս գտվում է քաղաքացիական հիվանդանոցում, առողջական վիճակը, փաստաբանի փոխանցմամբ, լավ չէ, ավելին, վերջինիս վստահեցմամբ, դերասանի սրտին միացված են համապատասխան սարքավորումներ`սրտի աշխատանքը կարգավորելու համար:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here