Էրեբունի բժշկական կենտրոնից araratnews.am-ին հայտնեցին , որ այս պահին դերասան Վարդան Պետրոսյանը վերակենդանացման բաժանմունքում է: Նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին հայտնի դերասանը ավտովթարի էր ենթարկվել Երևան-Եղվարդ մայրուղու վրա: Պայթել էր Վարդան Պետրոսյանի փայծախը, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նորության առկայության դեպքում araratnews-ը կտեղեկացնի իր ընթերցողներին: