Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն հոկտեմբերի 11-ին՝ Բուլղարիայի և հոկտեմբերի 15-ին՝ Իտալիայի ազգային հավաքականների դեմ աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպումներին.
Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., Ռուսաստան
Գևորգ Կասպարով, «Զոբ Ահան», Իրան
Պաշտպաններ
Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան
Հրայր Մկոյան, «Գանձասար»
Վալերի Ալեքսանյան, «Ռահ Ահան», Իրան
Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Լևոն Հայրապետյան, «Վիձև», Լեհաստան
Արթուր Ավագյան, «Գանձասար»
Կիսապաշտպաններ
Կառլեն Մկրտչյան, «Անժի», Ռուսաստան
Արթուր Եդիգարյան, «Կայրաթ», Ղազախստան
Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա
Դավիթ Մանոյան, «Փյունիկ»
Գևորգ Ղազարյան, «Շախտյոր», Կարագանդա, Ղազախստան
Մարկոս Պիզելի, «Կրասնոդար», Ռուսաստան
Արաս Օզբիլիս, «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան
Մասիս Ոսկանյան «Ռոսելար», Բելգիա
Էդգար Մալաքյան «Բանանց»
Արտակ Դաշյան «Գանձասար»
Հարձակվողներ
Յուրա Մովսիսյան «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան
Արթուր Սարկիսով, «Ուրալ», Ռուսաստան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է նաև հոկտեմբերի 7-ից ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝Ֆուտբոլի ակադեմիայում սկսվող Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքի ծրագիրը: Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հոկտեմբերի 7-ին` ժամը 18:30-ին, Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում կանցկացնի իր առաջին մարզումը, որը բաց կլինի միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզման ավարտից հետո, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն կընձեռվի հարցազրույցներ ունենալ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ:
Հոկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլիա կադեմիայում ազգային հավաքականը կանցկացնի փակ մարզումներ:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին,Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
Հոկտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա 2014թ. Աշխարհի գավաթի Հայաստան-Բուլղարիա ընտրական հանդիպումը:Խաղի սկիզբը՝ ժամը 19:00-ին:
Այնուհետև, հոկտեմբերի 12-ին և 13-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի փակ մարզումներ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Իտալիա: Նույն օրը, Երևանի ժամանակով ժամը 20:30-ին, Նեապոլի «ՍանՊաոլո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ ՎարդանՄինասյանի մամուլի ասուլիսը:
Հոկտեմբերի 15-ին Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում տեղի կունենա 2014թ. Աշխարհի գավաթի Իտալիա-Հայաստան ընտրական հանդիպումը:
Այս մասին հաղորդում է