Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանին ծեծի ենթարկելու փաստով հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով՝ հայտնի չէ անձը, որ գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ:
Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից, գործի վարույթը կասեցվել է նոյեմբերի 22-ին:
Սամվել Սարգսյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի հայրն է: Հիշյալ գործով հուլիսի 16-ի դատական նիստից հետո, որին ներկայացել էր վկա Վարդան Ղուկասյանը, Ս.Սարգսյանը դատարանի միջանցքում՝ բազմաթիվ մարդկանց ներկայությամբ, բռնության էր ենթարկվել:
Նյութին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ՝ այցելելով http://www.pastinfo.am/hy/node/29524