Tert.am-ը գրում է.
Շուտով Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ ԲՀԿ խմբակացության պատգամավոր Վարդան Ղուկասյանը հրավիրվելու է հարցաքննության: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Վարդան Ղուկասյանը հրավիրվելու է հարցաքննության Գյումրու քաղաքային զբոսայգում առկա շինությունների ապօրինի օտարմանը վերաբերող քրեական գործի շրջանակում: Գործը հարուցվել էր ՝ պաշտոնական լիազորությունները չաշահելու հատկանիշներով՝ ՔՕ 308 հոդվածով՝ «Թումո» կենտրոնի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա:
«Մենք իրականում պարզել ենք, որ ժամանակին նշված տարածքում որոշ շինություններ օտարվել են տարբեր անձանց ձեր նշած քաղաքապետի կողմից: Նաև պարզել ենք , որ այդ շինությունները գտնվել են Կումայրիի արգելոցում և դրա հատկացման իրավաչափությունը, հիմնավորվածությունը պարզելու համար նշանակել ենք դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական փորձաքննություն: Պիտի պարզենք՝ արդյոք իրավասո՞ւ էին այդ շինությունները օտարել, թե՝ ոչ և արդյոք օտարված շինությունների գինը համապատասխանո՞ւմ է տվյալ տարում գործող շինարարական արժեքին»,-ասել է դատախազը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում