Այսօր ԱԺ-ում 2014 թ. բյուջեի քննարկումներին ներկայացած Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանից լրագրողները հետաքրքրվել են նաև, թե ինչո՞ւ է իր որդին հանրային պաշտպան վարձել: «Հանրայինը ի՞նչ վատ է որ»,- կարճ պատասխանել է նախարարը: Լրագրողների դիտարկմանը, թե, ըստ հանրային պաշտպանի, Դավիթ Վարդանյանը հայերեն գրել-կարդալ չգիտի, նախարարն արձագանքել է. «Գլուխը քարն է տվել»:Նախարարը նաեւ հայտարարել է, որ միշտ ժողովրդի հետ է եղել: «Մի օր առիթ կստեղծվի, կհանդիպենք ու կխոսենք»,- ասել է նա: Նշենք, որ այդ ամբողջ ընթացքում ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը փորձել է լրագրողներին հեռացնել նախարարից:
Էմմա Պալյան