Արդեն տեղեկացրել ենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ վերջինիս նվիրել է երկու մեծ կարտոֆիլ:
Լավրովը չի ցանկացել է հետ մնալ իր գործընկերոջից և նրան է նվիրել վարդագույն «ուշանկա» ռուսական տաք գլխարկ: ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին անմիջապես հագել է այն և նկարահանվել նախարարների հետ:
Հիշեցնենք, որ Սիրիայի հարցով երկկողմ բանակցություններին միացել է նաև Արաբական լիգայի և ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լահդար Բրահիմին: