Կորոնավիրուսով վարակված 8 պատգամավորից 2-ը «Իմ քայլը» խմբակցությունից առողջացել են։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Պարետատան ցուցումով մի քանի պատգամավոր ինքնամեկուսացել են, նոր վարակակիր չկա:
Լիլիթ Մակունցը հերքեց այն տեղեկությունները, թե կան չինքնամեկուսացված պատգամավորներ: