ՀՀ կառավարության նիստում Արսեն Թորոսյանն այսօր հայտարարեց՝ հաստատվել է 482 վարակի դեպք, որից 58-ը՝ մեկ օրում: 58 դեպքերից 25-ը եղել է կարանտինում: «Սրանց մեջ կան բուժաշխատողներ: Երկու դեպք էլ՝ արտերկրից: Շփման շրջանակը պարզվում է»,- ասաց նախարարը:
Առողջապահության նախարարի խոսքով՝ կա 14 ծանր եւ 1 ծայրահեղ ծանր դեպք: Ծայրահեղ ծանրը հնարավոր է դառնա ծանր: Երկու ծանր հիվանդն էլ հավանաբար շուտով կտեղափոխվեն հիվանդասենյակ: