տուն Աշխարհ Վարակապատերազմը թափ է հավաքում. ԱՄՆ դադարեցրեց պաշտոնապես

Վարակապատերազմը թափ է հավաքում. ԱՄՆ դադարեցրեց պաշտոնապես

304
0

ԱՄՆ-ը պաշտոնապես դադարեցրել է անդամակցությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որի հետ հարաբերությունը խզելու մասին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր շաբաթներ առաջ: Թրամփը հայտարարել է, որ Նահանգները նախաձեռնելու է նոր գործընթաց, առողջապահության ոլորտում միջազգային գործակցության համար:

Կախվա՞ծ է դա արդյոք ԱՄՆ նախագահի պաշտոնի մրցավազքից, այսինքն Թրամփի ընտրվել-չընտրվելուց: Եթե օրինակ նա չպահպանի նախագահի պաշտոնը, արդյո՞ք դեմոկրատ Բայդենը կվերադարձնի ԱՄՆ-ին ԱՀԿ, թե ոչ: Բանը հետաքրքիր է նրանով, որ ԱՄՆ նախագահական մրցավազքի շրջանակում բավականին նկատելի է կորոնավիրուսի հարցում Թրամփի եւ նրա մրցակիցների մոտեցումների տարբերությունը: Եթե Թրամփը փորձում է որքան հնարավոր է հանդարտեցնել կրքերն ու հանրային զգացումները, տագնապը, մրցակից շրջանակները փորձում են անել հակառակը:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում: