Հայաստանի ազգային հավաքականի և հայկական «Փյունիկ» ակումբի պաշտպան Վարազդատ Հարոյանը տեղափոխվել է «Ռոստով», որը հանդես է գալիս Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Այս պահին Հարոյանը ռուսական թիմի հետ գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ ընթանում է թիմի ուսումնամարզական հավաքը։