Մեկնարկեց կառավարության նիստը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց կորոնավիրուսային վիճակի մասին և ԱՆ նախարար Արսեն Թորոսյանին խնդրեց ներկայացնել իրավիճակը երկրում:
Նախարար Թորոսյանն ասաց, որ վատ իմաստով կրկին ռեկորդային թիվ է գրանցվել` 771 նոր դեպք:
«Կատարվել է 2336 հետազոտություն: Հոսպիտալիզացիայի առումով ունենք կայուն վիճակ: Մահճակալային ֆոնդի մասով կասեմ, որ մի քանի ազատ տեղեր կան, բայց դրանք շատ արագ լրացվում են: Ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը տատանվում է վեց հարյուրի սահմանում: Իսկ թոքերի արհեստական սարքերին է միացված քառասուն հոգի»,- նշեց Արսեն Թորոսյանը:
Վարչապետն էլ հարցրեց` վարակի տարածման առումով ինչ գնահատական և պատկերացում ունեք:
Հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց, որ թեստավորման ծավալների մեծացումը կբերի նոր դեպքերի հայտնաբերման, քանի որ շատ քաղաքացիներ կարող են վարակված լինել, բայց ախտանշաններ չունենան:
Հայկ Մագոյան