Արտառոց ցուրտ ձմռան հետևանքով, որն այս տարի գրանցվել է ԱՄՆ-ում և հանգեցրել երկարատև տեղումների, հիմնականում` ձյան տեսքով, լուրջ վնաս է պատճառվել ամերիկյան ավիաընկերություններին, որոնք ստիպված են եղել հետաձգել հազարավոր չվերթներ:
Տարբեր հաշվարկներով` ավիաընկերությունների վնասը կարող է կազմել մոտ 5,3 մլրդ դոլար:Վնասները հաշվարկելիս ներառվել է նաև ուղևորների հյուրանոցային ծախսերը:
2013 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2014 թվականի փետրվարի 28-ը հետաձգվել է 108,6 հազար չվերթ (չվերթների մոտ 5,5 տոկոսը), մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հետաձգվել է 57,6 հազար չվերթ: Ավելի քան 90 մլն մարդ ստիպված է ղել փոխել ծրագրերը չվերթների հետաձգման պատճառով: