Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Վատիկանում փորձագետների հատուկ կոմիտե կստեղծվի, որը կպայքարի կաթոլիկ եկեղեցում երեխաների նկատմամբ բռնության դեմ, ինչպես նաև տուժածներին օգնություն կառաջարկի, տեղեկացնում է BBC-ն:
Այս որոշման մասին հայտնել է Բոստոնի արքեպիսկոպոսը՝ ութ կարդինալ-խորհրդականների հետ Հռոմի պապի հանդիպումից հետո:
Վատիկանը հոգևորականների համար վարքագծի օրենսգիրք է պարտադրելու, իսկ ապագա հոգևորականներն ավելի մանրազնին են ստուգվելու: