տուն Լուրեր Վատիկանը ժխտել է տեղեկությունն այն մասին, թե կանայք կարդինալ կնշանակվեն

Վատիկանը ժխտել է տեղեկությունն այն մասին, թե կանայք կարդինալ կնշանակվեն

271
0

Woman-praying-with-rosary

Վատիկանի տպագիր օրգանի ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին ժխտել է տեղեկությունն այն մասին, որ փետրվարին հայտարարվելիք նոր կարդինալների շարքում կարող են կանայք լինել: Լոմբարդին հայտարարել է, որ կանայք չեն դառնա կարդինալների կոլեգիայի անդամ, չնայած դա տեսականորեն հնարավոր է:

Կանանց՝ եկեղեցական պաշտոններ շհորհելու ռեֆորմների մասին ամենից շատ խոսվում էր Իռլանդիայում, այստեղ որպես կարդինալ դառնալու ամենահավանական թեկնածուն նշվում էր Լինդա Հոգենը:

Եկեղեցում կանանց կարգավիճակի մասին խոսակցությունները սկսվեցին շահարկվել լրատվամիջոցներում  Հռոմի պապ Ֆրացիսկոսի հայտարարություններից հետո, երբ կաթոլիկ եկեղեցու հետևորդները սկսեցին նրանից բարեփոխումներ ակնկալել:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here