«Յանս» ռեստորանային համալիրի սեփականատեր Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի կողմից վերոնշյալ ռեստորանի նախկին գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից 40 մլն դրամ շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է։ Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՔԾ-ից։
ՀՔԾ-ից հայտնեցին, որ քրեական գործի առթիվ որոշում է կայացվել Վաչագան Ղազարյանի և Ռուզաննա Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել հանցակազմի բացակայության հիմքով։