ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Վաշինգտոնում գործող Աստվածաշնչի թանգարանի ներկայացուցիչներ Ջեֆրի Քլոհայի, էնդի Նեգեմանի և Մարկ Վլասիչի հետ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա․ Հարությունյանը։
«Ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ 2021 թվականին Վաշինգտոնում տեղի կունենա «Հայաստանը և Աստվածաշունչը» խորագրով մշակութային մեծ ցուցադրություն, որի ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են: Այսօր քննարկել ենք հայեցակարգային հարցեր, նոր առաջարկներ ենք արել մեր գործընկերներին»: