Ինչպես հաղորդում է NBC հեռուստաալիքը, նախօրեին Վաշինգտոնում Կապիտոլիումի մոտ սպանված կինը զինված չէր։ Հեռուստաալիքը հրապարակել է 34-ամյա կնոջ անունը՝ նշելով, որ նա տառապել է հետծննդաբերական ընկճախտով։ Մարամ Քերին ապրել է Կոնեկտիկուտ նահանգի Սթեմֆորդ քաղաքում, որտեղ աշխատում էր որպես ատամնաբույժ։